Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Բիբլիական լեռն Արարատ…

Բիբլիական լեռն Արարատ…
25.05.2023 | 21:48

Արարատն ամեն հայի սրբության սրբոցն է։

Վերջին ժամանակներում նկատում ենք, որ զուր փորձեր են անում, որպեսզի հայի սրտից հանեն՝ Արարատը, որի անունը լսելիս յուրաքանչյուր հայի սիրտ՝ մի անասելի ցավ և խնդություն է զգում միաժամանակ։

Իրենց անկապ խոսքերով՝ փորձում են Օվերտոնի պատուհան բացել, և մանիպուլյացիաների շնորհիվ ևս մեկ անգամ մոլորեցնել ժողովրդին։ Բայց մոռանում են, որ Արարատը հայ գենի մեջ է, մեզ իրարից բաժանել անհնար է։

ԱՐԱՐԱՏԸ լոկ լեռ չէ հայի համար, այն հայի էությունն է, ոգեղշնչող և ապրեցնող ուժը, պատմական և ժառանգական հիշողությունը, գենետիկ կապը և հայերին իրար կապող շղթան։

ԱՐԱՐԱՏԸ խորհրդանիշն է հաղթանակի, մեր Նահապետ

Հայկի հաղթանակը նենգ Բելի նկատմամբ։ Եվ քանի դեռ հայի սրտում Արարատը կա, ի հեճուկս թշնամու միշտ էլ հայը հաղթելու է, հաղթելու իր ապրելով… Հայի ոգին անկոտրում է, կամքն անսասան։

ԱՐԱՐԱՏԻ մեջ է հայի հոգևոր և ազգային արժեքները, նրա մեջ է հայի ապրելու և արարելու խորհդանիշը։

ԱՐԱՐԱՏՆ է մեր պատմության փառապած և ողբալի իրադարձությունների վառ վկան։ Հրաժարվելով Արարատից, մենք կուրանանք ցեղասպանված անմեղ հայերին և վերջանականապես կմոռանանք Արևմտյան Հայաստանի մասին։

ԱՐԱՐԱՏԸ Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Պոկելով հային այս վեհությունից, չար ուժերը այդպիսով կհասնեն իրենց վաղեմի երազանքին։ Քանզի առանց ԱՐԱՐԱՏ, հայը այլևս հայ չէ։

Բայց լիահույս եմ, որ ո՛չ ոք, և ոչինչ մեզ չի կարող ստիպել հրաժարվել Արարատից և մեր պատմական ժառանգական անցյալից:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8225

Մեկնաբանություններ